News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱԻՆ Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժման ծառայողներն այսուհետեւ իրավունք կունենան զենք կրել եւ գործադրել անհրաժեշտության դեպքում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը՝ ներկայացնելով Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Կանոնագրքում հստակ նշված են ծառայողի՝ տարածքային պաշտպանությանը մասնակցելու եւ մարտական առաջադրանքներ կատարելու իրավասությունները, ծառայողի զենք կրելու իրավունքը, սահմանափակումները, քաղաքացիական պաշտպանության սպայական եւ շարքային կազմի պարտականությունները, գործառույթները: Ծառայողական պարտականությունը կատարելիս եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ծառայությունից դուրս ծառայողն ունի զենք կրելու, գործադրելու եւ օգտագործելու իրավունք»,- ասաց Հայկարամ Մխիթարյանը:

Նոր կանոնագրքով՝ ծառայողն ունի նաեւ ֆիզիկական ուժի գործադրման իրավունք, եթե այլ կերպ չի կարող կատարել իր պարտականությունները:

Նշենք, որ այս փոփոխությունների առաջարկն արվել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի կողմից:

Տպել
Ամենաշատ