News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հարկային օրենսգրքի դրույթներից մեկը վտանգ է ստեղծում երկրից կապիտալի արտահոսքի համար: Այս մասին հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի (AmCham) ղեկավար Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքով՝ Հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից, բայց արդեն որոշակի սպասելիքներ է ձեւավորում գործարարների շրջանում, այդ թվում՝ բացասական: Օրինակ՝ 2016 թվականի արդյունքներով շատերը կփորձեն դուրս բերել չբաշխված շահույթը, որպեսզի այն չհարկվի: Նաեւ այն պատճառով, որ Հարկային օրենսգիրքն ավելի բարձր դրույքաչափ է սահմանում օտարերկրյա ֆիզիկական անձանց շահաբաժինների համար (10%), քան տեղականների (5%): Այս դրույթն ուժի մեջ է մտնելու մեկ տարի ավելի շուտ՝ 2017 թվականից:

Ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների համար անհավասար պայմանները հակասում են Առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագրին (TIFA), որը Հայաստանն ԱՄՆ-ի հետ ստորագրել է 2015 թվականին:

«Ցանկանում եմ սա նշել նաեւ որպես Հայ-ամերիկյան առեւտրի պալատի նախագահ: Ցանկալի է վերացնել այս հակասությունը եւ հավասար պայմաններ ստեղծել բիզնեսի համար»,- ընդգծել է Ջրբաշյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ