News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեկնաբանել է երկրի  նախկին առաջին տիկին, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սանդրա Ռուլովսի՝ ընտրությունների երկրորդ փուլից թեկնածությունը հանելու մասին լուրերը: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

Հիշեցնենք, որ նրա որոշումը կուսակցության կազմում ոչ միանշանակ գնահատականներ էր առաջ բերել։ Ոմանք կարծում են, որ դա հարված կհասցնի կուսակցության վարկանիշին, ինչն անթույլատրելի է ընտրություններից երկրորդ փուլից առաջ։

«Ես արդեն ասել եմ, որ յուրաքանչյուր թեկնածու պետք է ինքը որոշի՝ կմասնակցի արդյոք կեղծված ընտրությունների երկրորդ փուլին։ Բոլորն անձնական ընտրության իրավունք ունեն։ Այդ պատճառով Սանդրան որոշում է կայացրել, առանց իմ միջամտության, լսելով սեփական խղճի ձայնը։ Ես հարգում եմ այդ որոշումը ճիշտ այնպես, ինչպես մյուս թեկնածուների որոշումը, որոնք կպայքարեն երկրորդ փուլում։ Ես հույս ունեմ, որ մեր ակտիվիստները հարգանքով կվերաբերվեն Սանդրայի անձնական որոշմանը, առավել եւս, որ նա շատ ջանքեր է գործադրել այդ ընտրություններում, եւ ես գիտեմ, որ նա չի հաշտվի կեղծարարության եւ անարդարության  հետ։ Դուք պետք է որ չճանաչեք Սանդրային, որպեսզի մեղադրենք նրան ուրիշի, թող որ անգամ իմ հրամանով գործելու մեջ»,– ասել է Սահակաշվիլին։

Հիշեցնենք, որ  Արեւմտյան Վրաստանի մի շարք բնակավայրերում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի կրկնակի քվեարկության արդյունքում  «Վրացական երազանք»-ից Սանդրա Ռուլովսի մրցակիցը 48% ձայն է ստացել: Նրա եւ Ռուլովսի միջեւ տարբերությունը շուրջ 900 ձայն է կազմել: Ընտրությունների երկրորդ փուլը հոկտեմբերի 30-ին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը քննարկելիս լուրջ ծեծկռտուք է սկսվել
Այն պահին, երբ այս հարցով ելույթ ունեցող Մամուկա Մդինարաձեն կանգնած էր ամբիոնում, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վազեց նրա մոտ և հարվածեց
Ամենաշատ