News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր Մոսկվայում հոկտեմբերի 23-ին սպանված հայերից մեկի վերաբերյալ մանրամասներ են հրապարակվել համացանցում։ Մ«ասնավորապես, Newsbook.am-ը նշում է, որ սպանված 46-ամյա Արմեն Իսրայելյանը գործարար Սամվել Ալեքսանյանի «ձկնկուլ» մականունով նախկին աշխատակիցն է։ Վերջինս հանրությանը մասնավորապես հայտնի դարձավ «Հայկական ժամանակ» օրաթերթում իր տված հարցազրույցից հետո, երբ  բողոքել էր, որ Սամվել Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Ասել էր, որ 2015 թվականին խնդիրներ է ունեցել պատգամավորի հետ այն բանի համար, որ  իմանալով Ալեքսանյանի քեռու տղայի՝ Սամվել Ղազարյանի խաղատներ այցելելու հակումի մասին՝ պատգամավորին տեղյակ չի պահել: Սամվել Ալեքսանյանը տեղեկանալով, որ Արմեն Իսրայելյանն ու այլ աշխատակիցներ իրենից թաքցրել են այդ փաստը, որոշել է տուգանել նրանց՝ յուրաքանչյուրից պահանջելով 60 հազար ԱՄՆ դոլար:

Այս հարցազրույցի հրապարակումից հետո Արմեն Իսրայելյանը օրեր անց շտապել էր այլ լրատվամիջոց եւ անձամբ հերքել իր իսկ հրապարակած տեղեկությունները։ Այդ հարցարզույցի շուրջ բարձրացված աղմուկից հետո նա լքել էր Հայաստանը։ Թե որքանով է իրականությանը համապատասխանում, որ սպանվածը նույն «ձկնկուլ» մականունով Արմեն Իսրայելյանն է, դեռեւս իրավապահ մարմինները հստակ տեղեկություն չեն հրապարակում։ 

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնել էին, որ նախնական տվյալներով, 43-ամյա Էդուարդ Նշանյանին ու 46-ամյա Արմեն Իսրայելյանին սպանելու մեջ կասկածվում է հայազգի տղամարդը, որի անունը դեռ չի հրապարակվում։ Նա հետախուզման մեջ է։ Ճշտվում են կատարվածի հանգամանքները:

Նշենք, որ սպանվածները ծնունդով երեւանցիներ են, Ռուսաստանում նրանք մշտական աշխատանք չունեին եւ վարձով բնակվում էին հայի տանը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ հոկտեմբերի 23–ին Նոր Մոսկվայում վարձակալած բնակարանում հրազենային վնասվածքով Հայաստանի երկու քաղաքացու մարմին են հայտնաբերել:

Ռուսաստանի քննչական կոմիտեի քաղաքային վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովայի տեղեկացմամբ, հարուցվել է քրեական գործ՝ երկու կամ ավելի անձի սպանության համար (Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մաս):

Իվանովայի խոսքով՝ քննիչները դեպքի վայրում հարցաքննում են հարեւաններին եւ ականատեսներին, պարզում են սպանության շարժառիթներն ու վերականգնում միջադեպի պատկերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ