News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ կյանքի կկոչվեն բոլոր այն համատեղ ծրագրերը, որոնք ուղղված են հասարակության խոցելի խմբերին եւ  կարիքավոր անձանց: Այս մասին, ասյօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ Էնեզը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում:

Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել Քուվեյթի դեսպանության հետ երկարամյա արդյունավետ  համագործակցությունը, որի արդյունքում այսօր կառուցվել եւ կահավորվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում կառուցված  Քուվեյթի Պետության անվան նոր մասնաշենքը, որը նախատեսված է անկողնային խնամք ստացող ավելի քան 70 տարեցի համար: Նախարարը հույս է հայտնել, որ բարեկամ Քուվեյթի հետ հարաբերությունները  նորանշանակ դեսպանի ջանքերով ավելի կամրապնդվեն եւ նոր մարդասիրական ծրագրերի սկիզբ  կհանդիսանան:

Իր հերթին Դեսպան ալ Էնեզին վստահեցրել է, որ համագործակցությունը շարունակական կլինի եւ կյանքի կկոչվեն բոլոր այն համատեղ ծրագրերը, որոնք ուղղված են հասարակության խոցելի խմբերին եւ  կարիքավոր անձանց:

Տպել
Ամենաշատ