News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մարդիկ, որոնք օրվա հացի կարոտ էին, երկրորդ դասարանի կրթություն ունեին, միանգամից հարստացան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ մեկնաբանելով, որ ներկա տնտեսական դաշտի վիճակը սոցիալիզմից վայրի կապիտալիզմի անցնելու հետեւանքն է։

«Պետք է մենաշնորհներին վերջ տրվի եւ թույլ տրվի՝ նրանք, ովքեր ինչ-որ բան են ուզում ներկրել ու արտահանել, ազատ կերպով իրականացնեն։ Մենք կամաց-կամաց փոխվելով հասել ենք էս հանգրվանին։ Սրանից հետո էլ էդ փոփոխությունները կլինեն, որովհետեւ Մոսկվան մի օրում չի կառուցվել։ Ես ինքս՝ որպես անհատ, ՀՀԿ անդամ, կատեգորիկ դեմ եմ բոլոր անարդարություններին, ինքս թույլ չեմ տվել որեւէ օրինազանցություն, հետեւաբար ես ձեր նման դատապարտում եմ եւ օլիգարխներին, եւ մենաշնորհները։ Առաջին հերթին դա վնասում է ինձ եւ իմ նմաններին»,-ասել է պատգամավորը։

Պատգամավորը նշել է, որ այդ արատները բնորոշ են բոլոր երկրներին եւ Հայաստանում դա տեղի ունեցավ, քանի  որ սոցիալիզմից միանգամից անցում կատարվեց վայրի կապիտալիզմի։

«Վայրի կապիտալիզմի ժամանակ առանց հովանավորելու այդ արատավոր երեւույթները զարգանում են։ Կապիտալի նախնական կուտակումը հիմնականում հանցավոր ճանապարհով է լինելու։ Մենք երբ սոցիալիզմից անցանք կապիտալիզմին, տեղի ունեցավ վայրի սեփականաշնորհում եւ մարդիկ, որոնք օրվա հացի կարոտ էին երկրորդ դասարանի կրություն ունեին, միանգամից հարստացան։ Այս կապիտալի նախնական տեսակը իր հետ առաջ է բերում հանցավոր գործունեություն, նրանց տերերից շատերն էլ չգիտեն, որ դա հանցավոր ճանապարհ է, բայց գնալով զուլալվում է եւ դառնում է կլասիկ կապիտալիզմ։ էլի կլինի օլիգարխիա, հովանավորչություն, մենաշնորհ, բայց դրա չափերի մասին պետք է խոսենք»,-նշել է պատգամավորը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ