News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե լինեն բելառուսական կողմից նոր ներդրումների իրականացման առաջարկներ, մենք ուրախ կլինենք դրանք քննարկել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերություններն ագրարային բնագավառում ավելի կակտիվանան ու կընդլայնվեն:

«Բելառուսի հետ գյուղատնտեսության բնագավառում մինչ այժմ իրականացվել են կարեւոր նախաձեռնություններ, սակայն մեր երկու երկրների միջեւ առկա են փոխշահավետ համագործակցության այլ հնարավորություններ եւս, եւ հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Եթե լինեն բելառուսական կողմից նոր ներդրումների իրականացման առաջարկներ, մենք ուրախ կլինենք դրանք քննարկել», -  նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Ընդգծելով, որ այսօր մեր գյուղատնտեսության առաջնահերթ խնդիրներից մեկը նորագույն գյուղտեխնիկայով վերազինումն է` Իգնատի Առաքելյանը որպես համագործակցության հնարավոր ուղի իրատեսական է համարել Հայաստանում գյուղատնտեսական մեխանիզացիայի հավաքակայանի ստեղծումը:  Բացի այդ,  նկատի ունենալով բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկի առկայությունը` կողմերը  նպատակահարմար են համարել շարունակել Հայաստանում տրակտորների հավաքման գործարանի ստեղծման ուղղությամբ բանակցությունները:

Դեսպանը հավելել է, որ Բելառուսում արտադրվում են նաեւ կերահավաք եւ հացահատիկահավաք կոմբայններ եւ առաջարկել է ուսումնասիրել դրանց ներկրման հնարավորությունները եւս:

Դեսպան Իգոր Նազարուկը, համառոտ ներկայացնելով Բելառուսի գյուղատնտեսության ոլորտի զարգացման միտումներն ու վերջին շրջանում գրանցված հաջողությունները, առանձնացրել է այն ոլորտները, որոնցում Հայաստանի հետ կարող են ծավալել ակտիվ փոխգործակցություն`  մասնավորապես ընդգծելով  բուսաբուծության, անասնապահության (այդ թվում` տոհմային գործի բարելավման), ջերմոցային տնտեսությունների եւ օրգանական գյուղատնտեսության զարգացման, Բելառուսից պարարտանյութերի եւ անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման ուղղությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ