News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարի «Յունիբանկ» ԲԲԸ-ն տոնում է իր հիմնադրման 15-ամյակը. Երեւանի կենտրոնում բանկն իր դռները բացեց 2001 թվականին եւ գրեթե առաջին իսկ օրվանից սկսեց իրականացնել հաճախորդների բանկային համալիր  սպասարկում: «Յունիբանկի» հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 24-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոնական համերգին կմասնակցեն հայ եւ արտասահմանյան հայտնի կատարողներ:

«Յունիբանկն» իր առաքելությունն է համարում նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, իր հաճախորդների, բաժնետերերի եւ գործընկերների  ֆինանսական վիճակի բարելավմանը, ինչպես նաեւ որակյալ ֆինանսական ծառայությունների նկատմամբ հասարակության պահանջարկի բավարարմանը: 15 տարվա կայուն եւ հաջող աշխատանքի արդյունքում «Յունիբանկը» կարողացավ արժանանալ  հաճախորդների վստահությանը եւ ձեռքբերել բարձր հեղինակություն եւ գործարար համբավ: 

Այսօր «Յունիբանկի» ծառայություններից օգտվում են ավելի քան 320 հազար հաճախորդներ, իսկ 4 հազար փոքր եւ միջին ձեռնարկություններ ընտրել են բանկը՝ որպես ֆինանսական գործընկեր: Բանկին վստահել են ավելի քան 24 հազար ավանդ:

2016թ.-ի երրորդ եռամսյակում «Յունիբանկը» գրանցել է դրական ֆինանսական արդյունք գործունեության բոլոր հիմնական ուղղություններով եւ շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 41%-ով: «Յունիբանկի» կապիտալի աճով պայմանավորված Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին բարելավել էր «Յունիբանկի» վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622 մլն ՀՀ դրամի շահույթ:

Յունիբանկն ամուր դիրքեր ունի շուկայում, այդ թվում` նաեւ մանրածախ  բիզնեսի գծով, որը ժամանակակից բանկային գործի համար հիմնական, դինամիկ զարգացող ուղղությունն է:  Բանկն օգտագործում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները` որպես մրցակցային առավելությունների եւ հաճախորդների սպասարկման որակի բարձրացման կարեւոր գործոն: Ներկա դրությամբ բանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցում է 210 հազարը:

«Յունիբանկը» շարունակում է ակտիվ օժանդակություն տրամադրել երկրի տնտեսության հիմքը ձեւավորող փոքր եւ միջին ձեռնարկություններին: Բանկի  վարկային ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում ՓՄՁ-ներին համալիր աջակցության տրամադրման հնարավորությունը, նրանց պահանջմունքներն  ու սեզոնային գործունեությունը: Այս մոտեցման շնորհիվ ձեռնարկությունը կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունն ու մրցունակությունը: Տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալների մեծացման եւ ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների մատչելիության բարձրացման նպատակով, «Յունիբանկը» շարունակել է համագործակցությունը միջազգային կառույցների, այդ թվում` Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկի, Եվրոպական ներդրումային բանկի եւ KfW գերմանական բանկի հետ:

Երկրի ֆինանսական շուկայի համար «Յունիբանկի» IPO-ն դարձավ 2015 թվականի գլխավոր իրադարձություններից մեկը: «Յունիբանկն» առաջին բանկն է Հայաստանում որ նախնական հրապարակային առաջարկի միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում: «Յունիբանկի» ռազմավարությունը նախատեսում է ներդրումային գրավչության բարձրացում` առաջնորդվելով մինորիտար բաժնետերերի իրավունքների եւ շահերի պաշտպանության սկզբունքներով:  Այս տարվա հոկտեմբերին բանկի բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի երկրորդային (beer) ցուցակից տեղափոխվեցին բաժնետոմսերի հիմնական (angel) ցուցակ, որի արդյունքում «Յունիբանկը» դարձավ բաժնետոմսերի հիմնական (angel) ցուցակում ընդգրկված առաջին բաժնետիրական ընկերությունը:

2015 թվականին «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկը» ճանաչվեց լավագույնը  «Ժողովրդական բանկ» անվանակարգում:

Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 46 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում, 113 բանկոմատ, 163 վճարային տերմինալ եւ ավելի քան 50 պրոմո կետ:

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում նաեւ VIP-սպասարկման զարգացմանը: Համապատասխան եկամտի մակարդակ եւ կարգավիճակ ունեցող հաճախորդներին Unibank Privé առաջարկում է լիարժեք ֆինանսական լուծումներ, որոնք ներառում են կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում եւ ներդրումային ռազմավարության մշակում:

«Յունիբանկն» ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերում հասարակության կյանքում, հետեւելով սոցիալական պատասխանատվության սկզբունքներին եւ ջանքերն ուղղելով ենթակառուցվածքի զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: «Յունիբանկն» ակտիվ աջակցություն է տրամադրել հովանավորչական, բարեգործական եւ սոցիալական ծրագրերին, որոնք ուղղված էին ֆինանսական գրագիտության բարձրացմանը, կրթության, արվեստի, սպորտի ոլորտների աջակցմանը:

«Յունիբանկը» համագործակցում է մանկական հիմնադրամների, այդ թվում`  «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ, օգնում է անցկացնել մանկական սպրոտային մրցաշարեր: «Յունիբանկն» իրականացնել է երեւանյան եւ մարզային դպրոցների բարեկարգման ծրագիր, աջակցում է ավիամոդելավորման խմբակին: Բանկն ավանդաբար իր աջակցություն է տրամադրում «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը, ակտիվ աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոններին: «Յունիբանկը» հանդես է եկել որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի հովանավոր, օժանադակել հայ երգիչների եւ կոմպոզիտորների:

Ջերմ, մտերիմ  հարաբերություններ են ստեղծվել Ջիվան Գասպարյանի հետ: «Յունիբանկը» մեծ սիրով օժանդակեց մաէստրոյի դուդուկի դպրոցի ստեղծմանը: Բանկն իր աջակցությունը տրամադրեց նաեւ «Տեֆի-hամագործակցություն»  միջազգային հեռուստատեսային փառատոնին:

«Յունիբանկն» անհրաժեշտ բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի համագործակցությունն իր հաճախորդների, բաժնետերերի եւ գործընկերների հետ շարունակվի եւ հիմնված լինի փոխադարձ հարգանքի, վստահության եւ հաջողության ձգտման վրա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ