News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ջորջիա նահանգի դպրոցական ֆուտբոլային թիմի դարպասապահը խաղի ժամանակ ուղեղի ցնցում է ստացել եւ կոմայի մեջ ընկել, որից դուրս գալուց հետո սկսել է միայն իսպաներեն խոսել, որին մինչ այդ չի տիրապետել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Խաղացողներից մեկի ոտքի պատահական հարվածի հետեւանքով վնասվածքն ստանալուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան ուղղաթիռով տեղափոխել են Ատլանտայի հիվանդանոց, որտեղ նա մի քանի օր կոմայի մեջ է եղել:

Դեռահասը դեռեւս վերականգնվում է եւ միչ օրս երբեմն գիտակցությունը կորցնում է: Նրան կարեկցողները նույնիսկ հիմնադրամ են ստեղծել՝ տղայի բուժման համար գումար հավաքելու համար: Նա հուսով է, որ կառողջանա եւ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ կդառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ