News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրական շտաբը Դեմոկրատական կուսակցությունից միցակից թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ չորրորդ բանավեճն անցկացնելու ցանկություն է հայտնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անկեղծ ասած, ես կցանկանայի ավելի մեծ թվով բանավեճեր տեսնել: Կարծում եմ՝ Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնին մարտահրավեր է նետել եւ եւս մեկ բանավեճ կառաջարկի մի շատ պարզ պատճառով՝ դուք նրան հասանելիություն չեք ունենա, մինչ նա քարոզչություն կանի, եթե, իհարկե, հարուստ դոմոր չեք: Կարծում եմ՝ երկրի համար այդպիսի բանավեճերն օգտակար են: Մենք ցանկանում ենք եւս մեկ բանավեճ կազմակերպել, եթե նրանք դրա համար ժամանակ ունենան»,- WNYM ռադիոկայանի եթերում ասել է Թրամփի ընտրարշավի մենեջերը:

Բանավեճերի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին: ԱՄՆ նորագույն պատմության մեջ դա ամենաթեժն էր: Երեք բանավեճերի ընթացքում թեկնածուները միմյանց խստորեն քննադատել են: Մասնավորապես՝ Թրամփն ասել է, որ իր իշխանության օրոք Քլինթոնը հավանաբար բանտում կլիներ:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: Ներկայումս սոցիալական բոլոր հարցումներով Քլինթոնը Թրամփից առաջ է անցել միջինը 6 տոկոսային կետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ