News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով քաղաքացին չպետք է զրկվի իր միակ կացարանից եւ դառնա անտուն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում ասաց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

«Ինչ պարտավորություն էլ որ խախտի, ամեն ինչ պետք է անի, որ վերջում դրսում չմնա, չպիտի իր «մեղքերի» համար պատասխան տա իր բնակվելու իրավունքի հաշվին: Բացառություն են կազմում, եթե միակ բնակարանը գրավադրել է, կամ ունի պարտավորություն՝ ալիմենտ վճարելու, կամ  կյանքին կամ առողջությանը հատուցելու, ինչպես նաեւ հանցավորությամբ պատճառված վնասը հատուցելու: Սրանք այդ բացառիկ դեպքերն են, մյուս դեպքերում քաղաքացին չպետք է զրկվի բնակարանից»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Ըստ փոխնախարարի՝ եթե օրինակ անձն ունի ՃՈ տուգանք եւ միակ ունեցվածքը բնակարանն է, ապա այն չի կարող աճուրդի հանվել, եթե այդ բնակարանի արժեքը հավասար է Կառավարության սահմանած գնի 75 տոկոսին կամ ցածր է:

«Եթե 75 տոկոսից ավելի բարձր արժեքով է վաճառվում, ապա մնացած գումարը վերադարձվում է քաղաքացուն: Այստեղ բանկի մասին խոսք չկա, այս նախագիծը որեւէ առնչություն գրավադրված բնակարանի հետ կապ չունի»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ իր մտահոգությունը հայտնեց, որ լավ կլիներ՝ այս նախագիծը վերաբերեր գրավադրված բնակարանին:

Տպել
Ամենաշատ