News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Կարող ա՞ գիտեք Հանրապետականը վարկաբեկված ա, ձեր իմացած մյուս թիմերն էլ եսիմ ինչ են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (մականունը՝ Շմայս)՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հանրապետական կուսակցության անդամ դառնալու լուրերին։

«Կարող ա՞ գիտեք Հանրապետականը վարկաբեկված ա, ձեր իմացած մյուս թիմերն էլ եսիմ ինչ են: Ժողովրդի քանակով նայեք դուք՝ Հանրապետականի կողմն ինչքան մարդ կա, նրանցը՝ ինչքան։ Դուք անընդհատ շեշտում եք, որ Հանրապետական ա չիմանան․․․ Թաքուն բան չկա ստեղ, մենք չենք էլ ամաչում, որ Հանրապետական ենք, սաղից լավ ենք զգում մեզ, քանի որ մեր կուսակցության թասիբն ավելի  հզոր ա»,-ասել է իշխանության ներկայացուցիչը։

 Առաքել Մովսիսյանը հորդորել է վարչապետին աջակցել նրան չխանգարելով։

Տպել
Ամենաշատ