News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անկարան հաստատել է, որ «Հարավային Հոսքի» համար ավելի վաղ տրված թույլտվությունը կգործի նաեւ «Թուրքական հոսքի» համար, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մեր թուրք գործընկերները հաստատել են բոլոր այն թույլտվությունները եւ փաստաթղթերը, որոնք մշակվել են «Հարավային հոսքի» թուրքական տնտեսական գոտու համար»,– ասել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Թուրքական կողմը հաստատել է, որ բոլոր այդ թույլտվությունները գործում են նաեւ «Թուրքական հոսքի» համար։

Միլլերը հիշեցրել է, որ միջկառավարական համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը Թուրքիա տանող 2 խողովակ կկառուցի Սեւ ծովի տակ՝ 31.5 մլրդ խ/մ ծավալով։

«Մենք արդեն թուրքական տնտեսական գոտու տեղամասի համար թույլտվություն ենք ստացել։ Այդ ամենը մեզ թույլ է տալիս վստահությամբ ասել, որ երկու խողովակն էլ կկառուցվեն նախատեսված ժամկետում՝ մինչեւ 2019-ի վերջը»,– վստահություն է հայտնել նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ