News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երեւանցու բողոք նամակը վերահասցեագրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«ՀՀ քաղաքացի, Երեւանի բնակիչ Աննա Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է թողել ու հասցեագրել նաեւ ինձ: Այն փոխանցել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Պահանջում եմ Ճիշտն ասած չգիտեմ քաղաքապետարանում ով է զբաղվում տրանսպորտի հարցերով, բայց կարծում եմ ընկերներս կօգնեն ինձ:

Ես որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ, որ առավոտվա տրանսպորտն էնպես ապահովեն, որ մարդիկ ստիպված չլինեն աշխատանքի գնալ մի ոտքի վրա կանգնած, կռացած կամ ինչ-որ մեկի շալակը բարձրացած։ Ի՞նչ անի էն մարդը ում աշխատավարձը միայն գոյատեւելու համար է հերիքում ու էդքան շնորք էլ չունի գողանալու, թալանելու, կաշառք վերցնելու մեքենա գնելու համար։ Ուրեմն ինչ, պիտի սթրեսային վիճակում ու նվաստացած գնա աշխատանքի՞։ Կարծում եմ շատերը պիտի միանան պահանջիս»:

Ամեն երկուշաբթի գործակարգավարական խոհրդակցությունների ժամանակ զեկուցում են երեւանյան տրանսպորտի վիճակի մասին ու ամեն անգամ Դուք լսում ու հանձնարարում եք մեծ ուշադրություն դարձնել տրանսպորտի աշխատանքներին: Ինչպես այս նամակն է վկայում, սայլը տեղից չի շարժվում ու երեւանյան տրանսպորտում որեւէ դրական տեղաշարժ երեւանցիները չեն զգում:

Աննա Դարբինյանը դիմել է նաեւ Ձեզ, ի՞նչ պատասխանենք երեւանցուն, ե՞րբ է Երեւանի տրանսպորտում բարեփոխում լինելու, երբվանի՞ց տրանսպորտում մարդիկ մեկ ոտքի վրա կանգնած, կռացած, մեկը մյուսի կռնակին հենված չեն երթեւեկելու: Միանում եմ Աննա Դարբինյանի պահանջին ու ակնկալում հուսադրող պատասխան»:

Տպել
Ամենաշատ