News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Լրագրողների դպրոցում սպանված Սեւանի 22-ամյա բնակիչ Լեւոն Սահակյանը ժամանակավորապես ապրում եւ աշխատում էր Երեւանում: Մասնագիտությամբ ատամնաբույժ 22-ամյա երիտասարդը շաբաթ եւ կիրակի էր գնում Սեւան՝ ընտանիքի անդամներին տեսակցության:

«Երեւանում սկզբում քրոջ հետ էր ապրում, հետո քույրն ամուսնացավ, մնաց մենակ: Ինքը ընտանիքի միակ տղան էր, բոլորը շատ էին սիրում, հոգում մասին: Շատ լավ երեխա էր՝ 22 տարեկան էր, բայց ամեն ինչի ուզում էր միանգամից հասնել, ամեն ինչ անում էր ծնողներին օգնելու համար՝ աշխատում էր, համ էլ ասպիրանտուրայում էր սովորում, վերջերս էլ հայրը մեքենա էր նվիրել, բայց խեղճ երեխան չհասցրեց վայելել» ,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Լեւոնի հարեւանուհիներից տիկին Մարիետան:

Նա նշեց, որ դեպքի օրը՝ հոկտեմբերի 19-ին, երբ Լեւոնը գնացել է «Պատանի լրագրողների» դպրոց՝ նշանածի աշխատավարձը վերցնելու, եղել է ընկերոջ հետ: Իսկ դանակահարվելուց հետո առաջինը զանգահարել է բժիշկ հորը՝ տեղեկացնելով դեպքի մասին. «Զանգել ա հորը. հայրն ասել է՝ այդ վիճակով մեքենա չվարես, տուր, թող ընկերդ քշի: Ինքն էլ ասել ա՝ չէ, ինքը մեքենա քշել չգիտի, ես կքշեմ: Հայրը խորհուրդ է տվել արագ գնալ մոտակա հիվանդանոցց, ինքն էլ քշել է «Հանրապետական», մտել է հիվանդանոց ու միանգամցի ուաթափվել ա»:

Տիկին Մարիետան նշեց, որ եւ Լեւոնի նշանածը, եւ ծնողները նրան զգուշացրել են, որ աշխատավարձի պահանջով չգնա դպրոցի տնօրենի մոտ՝ նշելով, որ այդ գումարն իրենց պետք չէ: Լեւոնը մտադրություն չի ունեցել գնալու, սակայն, 22-ամյա երիտասարդին դանակահարելու մեջ մեղադրվող Վահան Ղազարյանը հոկտեմբերի 19-ին զանգել, կանչել է«Բոլորն զգուշացրած են եղել՝ ե՛ւ զոքանչը, եւ նշանածը, եւ ծնողները, ասել են, որ պետք չի էդ փողը, չգնաս ուզես: Բայց էդ տնօրենը զանգել կանչել ա, ինքն էլ գնացել ա: Բայց գնացել ա, ասել ա՝ փող չունի տալու, Լեւոնն էլ ասել ա՝ չունեիր ինչի ես զանգել, կանչել ու վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ էլ Լեւոնին դանակահարել է»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սեւանում այսօր տեղի է ունեցել «Պատանի լրագրողներ» դպրոցում դանակահարված 22-ամյա Լեւոն Սահակյանի հուղարկավորությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունն սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որը նրա աշխատավարձը չէր վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:

Վահան Ղազարյանը կալանավորված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կատարի Ինտերպոլի կողմից 6 տարի հետախուզվող Չինաստանի քաղաքացի Դաին հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
ՊԵԿ-ը կանխել է  թաքցված  7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը. Կլինկերի փոխարեն Իրանից ծխախոտ էին ներմուծում
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 14
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող...
Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝  «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական...
Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
Մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի...
Պերուի դատախազությունը ժամացույցների հավաքածուի պատճառով նախագահին կասկածել է կոռուպցիայի մեջ
Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել...
Ամենաշատ