News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արտասահմանցի ներդրողները հայկական դրամով արժեթղթերից շահույթը կարող են ստանալ իրենց ցանկացած արժույթով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում հայտարարել է  Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը եւ կից օրինագծերը:

Օրինագիծը հիմք է ստեղծում ֆինանսական երկրորդական գործիքներով (ֆյուչերսներ, օպցիոններ, սվոպներ) գործարքների համար: Տեսնելով, որ նման գործարքների համար միջազգային ընդունված օրենսդրություն կա, արտասահմանցի ներդրողները չեն վախենա հայկական շուկա մտնելուց: Այդ դեպքում հայկական բանկը կամ հիպոտեքային ընկերությունը կկարողանա պարտատոմս թողարկել հայկական դրամով (օրինակ՝ հիպոտեքային արժեթղթեր) եւ ներդրողին առաջարկել արժույթի փոխարկմամբ ֆորվարդային գործարք:

«Այսինքն՝ ներդրողին հնարավոր կլինի առաջարկել. «Հիմա ես ձեզնից միջոցներ եմ վերցնում ընթացիկ փոխարժեքով, եւ մենք կպայմանավորվենք, թե դրամից արտարժույթի փոխարկելիս ձեզ ինչ փոխարժեքով կվերադարձնեմ այն պահին, երբ կմարեմ պարտատոմսերը: Այսինքն՝ առաջարկը կոնկրետ եւ թվերով կլինի: Ձեռքին այդ թվերն ունենալով՝ արտասահմանցի ներդրողը կարող է գնահատել հայկական շուկայի ռիսկերը: Իսկ դրա համար նրանք պատրաստ են վճարել: Եվ այդ փողերը կմնան մեր երկրում, եւ ոչ թե արտասահմանում»,- նշել է Երիցյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ