News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրաքն օրերս հայտնեց, որ մտադիր է նվազեցնել նավթի արդյունահանման ներկա մակարդակը։ Նման հայտարարությունը խաթարում է ՕՊԵԿ երկրների ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ (Ալժիրում) նավթի արդյուհանման սահմանափակման մասին կայացված նախնական որոշումը։ Վերջնական որոշումները կկայացվեն նոյեմբերի վերջին ՕՊԵԿ երկրների պաշտոնական հանդիպման ժամանակ։

ՄԻ շարք փորձագետներ կասկածում են, որ գալիք հանդիպման ժամանակ ՕՊԵԿ երկրները, նաեւ կազմակերպության անդամ չհանդիսացող այլ պետությունները միաձայն որոշում կկայացվի։ Որոշ մասնագետներ նույնիսկ համարում են, որ Ալժիրում հանդիպումը ցուցադրական բնույթ ուներ։ Այն իմաստով, որ մինչեւ նոյեմբերյան հանդիպումը բորսայում գների աճ առաջ բերեր։ Եթե դա իրոք այդպես է՝ ապա կարելի է ասել, որ նպատակն իրագործված է։ Ալժիրյան հանդիպուից հետո Brent  տեսակի նավթի ֆյուչերսյան գները գերազանցել են բարելի դիմաց 50 դոլարը։

Նկատենք, որ համաշխարհային գների ու նավթի արդյունահանման ինքնարժեքի միջեւ տարբերությունը զգալի  է։ Անցած տարվա տվյալներով՝ հում նավթի արդյունահանման ինքնարժեքը Սաուդյան Արաբիայում ու Իրանքում կազմում էր բարելի դիմաց համապատասխանաբար 4 եւ 5 դոլար։

Ռուսաստանում «հին» հանքավայրերից արդյունահանված նավթի ինքնարժեքը չի հասնում բարելի դիմաց 6 դոլարի, իսկ ահա նորերում՝ զգալիորեն բարձր է՝ բարելի դիմաց մոտ 16 դոլար։ Սա ամենեւին էլ ռեկորդային ցուցանիշ չէ։ Օրինակ ԱՄՆ-ում թերթաքարային գազի արդյունահանման ինքնարժեքը կազմում է բարելի դիմաց 32 դոլար։ Նավթի արդյունահանման ինքնարժեքին պետք է գումարել նաեւ դրա փոխադրման ծախսերը, որոնք հաճախ ավելի շատ են, քան արդյունահանման ծախսերը։

Բացի դրանից գումարվում են հարկերը, որոնք հանգեցնում են նավթի բազմակի թանկացման։ Ռուսաստանում, օրինակ, նավթի արժեքի կեսից ավելին հենց հարկերն են կազմում։ Այս հանգամանքի հետեւանքով էլ Ռուսաստանը, լինելով աշխարհի առաջատար նավթարտահանողներից մեկը,  ծանր կախման մեջ է հայտնվել դրա համաշխարհային գներից։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի դաշնային բյուջեում ընթացիկ տարվա համար Urals արտահանվող  նավթի միջին տարեկան գինը ամրագրված է բարելի դիմաց 50 դոլարի սահմանում։

ՕՊԵԿ որոշումների ազդեցությունը կարող է ժամանակավոր լինել, քանի որ աշխարհում կա նավթի ավելցուկ։ Կա նաեւ մեկ այլ գործոն։ Եթե համաշխարհային գները մոտենան բարելի դիմաց 60 դոլարի, ԱՄՆ-ում կավելանա թերթաքարային նավթի արդյունահանումը։ Արդյունքում կսկսվի գների հերթական նահանջը դեպի ելման դիրքեր

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ