News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

23-ամյա բրիտանուհի Ջորջիա Դեւիսին ընկերը լքել է, երբ 381 կգ կշռող աղջիկը որոշել է նիհարել: Դեւիսը 5 տարի ակտիվորեն պայքարել է քաշի ավելցուկի դեմ՝ արդյունքում 127 կգ-ով նիհարելով: Նրա ընկերոջը՝ Մեթյուին, դա դուր չի եկել: Mirror-ի փոխանցմամբ նա հայտարարել է, որ բրիտանուհին խախտվել է առողջ կենսակերպի ուղղությամբ:

Դեւիսի արտաքինը Մեթյուին ամենեւին չի անհանգստացրել, նա պատրաստ էր նրան այնպիսին ընդունել, ինչպիսին կա: Սակայն, երբ բրիտանուհին սկսել է ակտիվորեն քաշ գցել, Մեթյուն սիրեցյալի հանդեպ հետաքրքրությունը կորցրել է: Նրա խոսքով՝ Դեւիսը միայն առողջ կենսակերպի մասին էր խոսում, ինչն էլ դարձել է նրանց բաժանման պատճառը:

Բրիտանուհին չի ցանկանում բավարարվել ձեռք բերածով եւ պատրաստվում է հետագայում եւս նիհարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ