News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կանցլեր եւ արտաքին գործերի նախարար Ալբրեխտ ֆոն Բեզըլագերի հանդիպումը, ով Հայաստան է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի գլխավորած պատվիրակության կազմում:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Մալթայի Մարտական Ուխտի միջեւ հաստատված բարեկամական հարաբերություններին եւ քննարկեցին դրանց զարգացմանն ուղղված քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դեռեւս միջնադարում Կիլիկիո Հայոց Թագավորության եւ Ուխտի միջեւ հաստատված սերտ փոխգործակցությունը պատմական եւ մշակութային ամուր հիմք է հանդիսանում համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման առումով: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Մալթայի Ինքնիշխան Ուխտի կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերը։

Բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը վստահություն հայտնեց, որ Մալթայի Ուխտի մեծ վարպետի պետական այցելությունը Հայաստան նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում։

Էդվարդ Նալբանդյանը եւ Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրները, Մերձավոր Արեւելքում իրավիճակը, սիրիական ճգնաժամը։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները, միջազգային մարդասիրական իրավունքի եւ միջազգային մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, որոնք հետ գցեցին խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Միաժամանակ, նախարար Նալբանդյանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ