News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներգաղթը «թույն» է անվանում ու հայտարարում, որ Հունգարիային «պետք չէ ոչ մի միգրանտ»։ Բայց վերջին չորս տարիներին երկիրը «հանգիստ, արագ, առանց հատուկ ձեւականությունների» ապաստան է տրամադրել 18 հազար մարդու՝ ԵՄ կազմում չընդգրկված երկրներից, գրում է գերմանական Frankfurter Allgemeine թերթը։ Այդ բոլոր մարդիկ ընդամենը 30 օրում ստացել են մշտական բնակության անսահմանափակ թույլատվություն։

Պատճառն այն է, որ հունգարական կառավարությունը հատուկ պայմաններ է ստեղծել այսպես կոչված «հարկային փախստականների» համար։ Եվ այսպես երկրում մնալու թույլատվությունը արժե 360 հազար եվրո։ Ընդ որում այդ գումարով ցանկացողները կարող են Հունգարիա բերել ամբողջ ընտանիքը՝ կնոջը, երեխաներին ու նույնիսկ ծնողներին։ Նրանք բոլոր կստանան Շենգենով անարգել տեղաշարժվելու, ֆիրմաներ բացելու ու աշխատանք որոնելու իրավունք։

Օտարերկրացիների կողմից բնակության թույլատվության գնման իրավունքը Հունգարիայի կառավարությունը դեռ չորս տարի առաջ է հաստատել։ Մինչեւ այս տարի դրա համար անհրաժեշտ էր հունգարական արժեթղթերում 250 հազար եվրո ներդնել։ Հունիսից ներդրումների նվազագույն գումարը բարձրացվեց մինչեւ 300 հազար եվրո։ Հինգ տարի հետո միջոցները վերադառնում են, բայց առանց տոկոսների։ Բացի դրանից բնակության թույլատվություն ստանալու համար պետք է  եւս 60 հազար եվրո տուրք վճարել գործարքով զբաղվող գործակալություններին։

Մինչդեռ այսքան բարձր արժեքը «հաճախորդներին» չի վանում։ 2012 թ․ սկսած Հունգարիայում բնակության իրավունք է գնել մոտ 3600 մարդ, նրանցից յուրաքանչյուրը իր հետ երկիր է բերել միջինը չորս ազգականների։ Դիմողների մեծ մասը Ռուսաստանի ու Չինաստանի քաղաքացիներ են, այնուհետեւ ՝ Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի, Եմենի ու Պակիստանի։ Այսպիսով Հունգարիան ներգրավել է ավելի քան մեկ միլիարդ եվրո, հավելում է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ