News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված չար ծաղրածուների հարձակումները չի կարելի հասարակ կատակ համարել, վստահ է Բավարիայի ՆԳ նախարար Յոահիմ Հերմանը։ «Նման ստոր արարքները կարող են լուրջ հետեւանքներ ունենալ»,- հայտնել է նախարարը Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում։ Չար ծաղրածուները չպետք է ապավինեն իրավապահ մարմինների ներողամտությանը, հավելել է նախարարը։

«Մենք մտադիր չենք որեւէ բան աչքաթող անել ու հետեւողականորեն յուրաքանչյուր գործը ավարտին ենք հասցնելու։ Այնպես որ կատակը չարագործի համար շատ լուրջ հետեւանքներ կունենա»,- շեշտել է Հերմանը։

Միայն անցած հանգստյան օրերին մի քանի մարդ Գերմանիայի տարբեր քաղաքներում դարձել է չար ծաղրածուների կատակների զոհը, առնվազն երեքը վիրավորում է ստացել։ Պատահական անցորդների վրա դիմակավոր խուլիգանների հարձակումներ են եղել մասնավորապես Բեռլինում, Մյունսթերում, Ռոստոկում, Դույսբուրգում, Քյոլնում, Ախենում, հայտնում է DW–ը։

Հերմանը թերթին տված հարցազրույցում պատմել է հոկտեմբերի 21-ին Մյունխենում մի 10-ամյա տղայի հետ կատարված միջադեպի մասին։ «Անսպասելիորեն թփերի հետեւից դուրս է եկել մի դիմակավոր բղավող ծաղրածու՝ թափահարելով ձեռքի կացինը ու սկսել է հետապնդել երեխային։ Տղան սաստիկ վախեցել է ու փախել»։ Նման տեսագրությունները հրապարակող խուլիգանները կարող են վստահ լինել, որ ոստիկանությունը կգտնի նրանց, սպառնացել է Բավարիայի նախարարը։

Որոշ ժամանակ առաջ չար ծաղրածուների ֆենոմեն էր գրանցվել նաեւ ԱՄՆ-ում։ Հետո արդեն այս երեւույթը տարածում է ստացել Եվրոպայում՝ այդ թվում Գերմանիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Ամենաշատ