Ջավախքի Նինոծմինդա քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 24-ին, հողին են հանձնել հոկտեմբերի 21-ին զինվորականներ տեղափոխող ավտոմեքենայի վթարի հետեւանքով մահացած հայազգի 20-ամյա ժամկետային զինծառայող Հակոբ Մալխասյանին: Զինծառայողի հուղարկավորությանը ներկա է եղել Վրաստանի պաշտպանության նախարարա Լեւան Իզորիան, ԶՈւ բարձրաստիճան անձինք եւ ծառայակիցներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 20-ամյա Հակոբ Մալխասյանը շուտով զորացրվելու էր: Հակոբ Մալխասյանը Նինոծմինադայի բնակիչ է, ընտանիքի փոքր երեխան: Հակոբն ունի իրենից մեծ մեկ եղբայր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վթարը տեղի է ունեցել Դեդոփլիսծղարո-Թբիլիսի ճանապարհին. մահացել է մեկ եւ վիրավորվել 4 զինծառայող: