News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խոցանյանը հաշտվել է իրեն ծեծելու համար 3 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Թանգամյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Թանգամյանի պաշտպան Մանվել Գրիգորյանը:

«Իմ պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունել է, դատարանին էլ խնդրել է արագացված կարգով քննություն անցկացնել: Տուժող Վարազդատ Խոցանյանն էլ հայտարարել է, որ ինքը որեւէ բողոք չունի եւ խնդրել է արդարացնել, սակայն դատարանը որոշեց 3 տարվա ազատազրկման դատապարտել»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ դատախազը 4 տարվա ազատազրկում էր պահանջել: Թանգամյանի պաշտպանն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել. նա պահանջում է բեկանել եւ փոփոխել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը եւ Հարություն Թանգամյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակած պատիժը ՀՀ քր. օր-ի 70 հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

Ըստ մեղադրական եզրակացության` Հարություն Թանգամյանը 2015թ. օգոստոսի 21-ին դիտավորությամբ Վարազդատ Խոցանյանի առողջությանը պատճառել է նրա կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Նշենք, որ Հարություն Թանգամյանը «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը՝  ժամը 03.30-ի սահմանում, Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մաքսային տեսուչ Հ. Թանգամյանը բռունցքներով հարվածելով ծեծի էր ենթարկել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վ. Խոցանյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ–ական պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակցին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ...
Կոպենհագենում այրվել է Բերսեն բորսայի պատմական շենքը
Կոպենհագենի կենտրոնում մի մեծ տարածք շրջափակվել է
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Խուզարկություններն արվում են ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ` պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված․․․
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում...
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունների համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված…
«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել» Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը
Չի կարելի ասել՝ ես դրա իրավունքն ունեմ, բա ես ինչի՞ իրավունքն ունեմ…
Ամենաշատ