News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2012-ին սոմալացի ծովահենների կողմից պատանդառված եւ միայն օրերս ազատ արձակված նավաստիները ստիպված են եղել առնետներ ուտել, որպեսզի սովամահ չլինեն, «ԲԻ ԲԻ ՍԻ»-ին պատմել է ազատ արձակված նավաստիներից մեկը։ «Նրանք մեզ միայն ջուր էին տալիս։ Մենք առնետներ էինք ուտում։ Անտառում էինք պատրաստում եւ ուտում»,- պատմել է BBC–ին ֆիլիպինցի Արնել Բալբերոն, որը պատանդառված նավաստիներից մեկն է։ «Մենք ամեն ինչ ուտում էինք, երբ սոված ես՝ ամեն ինչ էլ ուտում ես»,- հավելել է նա։

26 նավաստի՝ այդ թվում ֆիլիպինցիներ, կամբոջացիներ, ինդոնեզացիներ, վյետնամցիներ ո ւ թայվանցիներ, առեւանգվել էին 2012 –ին «Նաեմ 3» ձկնորսական նավթի գրավման ժամանակ ՝ Սեյշելյան կղզիներից հարավ։

Նավթը գրաված սոմալացի ծովահենները փրկագին էին պահանջել նավաստիների համար, բայց բանակցությունները երեք տարի ձգձգվել են, ու այդ ընթացքում պատանդներին պահել են Սոմալիի անտառներում։

Նավաստիներից մեկը պատմել է, որ ծովահենները իրենց նաեւ դեղ չէին տալիս, ինչի հետեւանքով նրանցից երկուսը հիվանդությունից մահացել էին։ Եվս մեկ նավաստու էլ սպանել էին նավը գրավելու ժամանակ։

Պատանդներին ազատ են արձակել անցած հանգստյան օրերին։ Թայվանի արտգործնախարարության տվյալներով, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նավի սեփականատերը ի վերջո վճարել է փրկագինը, սակայն թե ինչ գումար է դա եղել՝ չեն մանրամասնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ