News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը ԵՄ ղեկավարությանը տեղյակ է պահել, որ երկիրը պատրաստ չէ ստորագրել Կանադայի եւ Եվրամիության միջեւ առեւտրային պայմանագիրը, քանի որ փաստաթուղթը չի ստացել երկրի բոլոր մարզերի միաձայն աջակցությունը, փոխանցում է BBC–ն։

«Դաշնային կառավարությունը, գերմանախոս հանրությունն ու Ֆլամանդական մարզը ասում են «այո»։ Վալոնիան, Բրյուսելի կառավարությունն ու ֆրանսախոս հանրություն ասում են «ոչ»,– ասել է Միշելը։

Վալոնիայի նահանգապետ Պոլ Մագնետը հայտնել է, որ մտադիր չէ որոշում կայացնել ուժեղ ճնշման տակ, որը գործադրվում է մարզերի վրա։ «Մենք դեմ չենք Կանադայի հետ համաձայնագրին, բայց մենք չենք ուզում, որ դա ուղղված լինի մեր սոցիալական եւ էկոլոգիական չափանիշներին։ Մենք դեմ ենք արբիտրաժային մեխանիզմին, որը համայնքային ընկերություններին թույլ է տալիս երկրին դատի տալ»,– ասել է Մագնետտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ