News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման եւ սեռական բռնության մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 12-ին` ժամը 20:00-ի սահմաններում, 49-ամյա տղամարդը, լինելով խմած, ապօրինի մուտք է գործել 47-ամյա բնակչուհու բնակարան ու բռնության գործադրմամբ՝ բռունցքներով հարվածներ հասցնելով   նրա գլխին եւ մարմնի մյուս մասերին, պահանջել խոշոր չափի գումար։

Միայնակ ապրող կնոջ բնակարանում գումար չգտնելուց հետո՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել կնոջ նկատմամբ՝ վերջինիս կամքին հակառակ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հոկտեմբերի 21-ին 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի գործողություններ՝ տուժողի կամքին հակառակ): Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ