News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

44-ամյա ամերիկացի լրագրող Ջիմ Ուոքերը սկսել է ատել լրագրությունը ու հեռացել է աշխատանքից՝ որոշելով նկարահանվել պոռնոֆիլմերում ՝ Դալլաս Սթիլ կեղծանունով, հայտնում է NY Post–ը։

Մինչ այդ Ուոքերը 23 տարի աշխատել է CBS-ին եւ FOX–ին պատկանող հեռուստաալիքներում։ Նա հաջողակ լրագրող է եղել՝ երկու անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, հարցազրույց է վերցրել ԱՄՆ մի քանի նախագահներից։ Ուոքերի խոսքով իրեն դուր չէր գալիս ղեկավարության մշտական ճնշումը ու միջամտությունն իր աշխատանքին։«Գիտեք ես սիրում էի թեժ նորոթյուններ ու պատմություններ։ Բայց ինձ դուր չէր գալիս, որ ինձնից անընդհատ պահանջում էին սենսացիաներ որոնել ու գունազարդել վարկանիշները,-ասել է Ուոքերը,- Իմ պատմությունը ոչ թե պոռնոյի մասին է, այլ այն մասին, թե ինչպես կարելի է պոկվել ճնշող միջավայրից։ Պետք է ընդամենը գտնել այն աշխատանքը, որը ամեն օր քեզ ինքնասպանության չի դրդի»։ Ուոքերի խոսքով ինքն այլեւս երբեք լրագրությամբ չի զբաղվի։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ