News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի իշխանությունները հրաժարվում են ստորագրել՝ ԱՄՆ կողմից առաջարկված ու արդեն մոտ 40 երկրների կողմից ստորագրված փաստաթուղթը, որը կանոնակարգում է անօդաչու թռչող սարքերի կիրառումն ու արտահանումը, գրում է Newsru-Israel –ն։

Հրապարակման հեղինակ Գիլի Քոհենը նշում է, որ փաստաթուղթը ստորագրել են նաեւ Գերմանիան, Ավստրիան ու Իտալիան։ Այդ երկրները ստեղծում են իրենց սեփական անօդաչու թռչող սարքերը, բայց զգալիորեն հետ են մնում Իսրայելից, որը համարվում է աշխարհի առաջատարներից մեկը անօդաչու տեխնիկայի մշակման ոլորտում։

Իսրայելի իշխանությունների դժկամությունը ստորագրել ամերիկյան փաստաթուղթը, որը կանոնակարգում է անօդաչուների արտադրության միջազգային չափորոշիչները, բացատրվում է այն մտավախություններով, որ նման քայլը կարող է անդրադառնալ իսրայելական անօդաչու սարքերի արտահանման վրա։ Անցյալում ԱՄՆ-ն բազմիցս արգելափակել է իսրայելական անօդաչու սարքերի վաճառքի կամ վարձակալության գործարքները։ Վաշինգթոնը խոչընդոտներ էր ստեղծում նաեւ համատեղ ձեռնարկությունների համար, որտեղ ծրագրվում էր իսրայելական արտոնագրով անօդաչու սարքերի արտադրություն սկսել արտասահմանում։ Ամերիկացիները խոչընդոտում էին նմանատիպ գործարքներին ոչ միայն այն դեպքում, երբ խոսքը ԱՄՆ դաշնակից չհանդիսացող երկրներին անօդաչու տեխնիկայի մատակարարման մասին էր, այլեւ երբ մատակարարումը նախատեսված էր ՆԱՏՕ-ում ԱՄՆ գործընկեր- երկրներին։ Ընդ որում նախաձեռնությունը կարող էր թե Սպիտակ տանը պատկանալ, թե մասնավոր ընկերություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ