News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ձերբակալել են «Հիզմեթ» շարժման գաղափարակիր Ֆեթուլահ Գյուլենի եւս երկու ազգականների։ Այս անգամ իրավապահները բռնել են նրա զարմիկին ու զարմուհուն։

Հուսեյն Գյուլենն ու Բուշրա Գյուլենը ձերբակալվել են նախօրեին Իզմիրում, հայտնում է Hurriyet–ը։ Ընդդիմադրի ազգականներին ձերբակալել են շարժման գործունեությանը մասնակցելու կասկածով, նաեւ Bylock ծրագրի գործածման համար, որով, ըստ Անկարայի, շարժման անդամներն իրար հետ կոդավորված հաղորդագրություններ են փոխանակում։ Թուրքական հետախուզությունը համարում է, որ այս տարվա հուլիսի 16-ի գիշերը հենց այդ ծրագրից են օգտվել պետհեղաշրջման փորձի մասնակիցների մեծ մասը։ Իսկ Ֆեթուլահ Գյուլենին կասկածում են պետհեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

Ավելի վաղ հոկտեմբերին թուրքական ոստիկանությունը Իզմիրում ձերբակալել էր քարոզչի եղբորը ՝ Քութբետտին Գյուլենին։ Նաեւ ձերբակալվել են նրա զարմուհին Էմինեն ու երեք զարմիկները ՝ հեռուստահաղորդավար ու փաստաբան Քեմալ Գյուլենը, Աբդուլահ Քորուջուկան ո Մուհամետ Սաիտ Գյուլենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ