News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսաազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Լավրովը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ «ապօրինի զինված խմբավորումները, որոնք իրենց հսկողության տակ են պահում Հալեպի արեւելյան մասը, սիրիական իշխանությունների կողմից սահմանված հումանիտար ընդմիջմանն ի պատասխան՝ կրակ են բացել քաղաքը լքող բնակիչների վրա ու նոր հարձակումներ կազմակերպել։ Նորից շեշտադրում է արվել,  որ ԱՄՆ-ն պետք է կատարի իր պարտավորությունը՝   Վաշինգտոնի ազդեցության տակ գտնվող «չափավոր» ընդդիմության ջոկատներն  առանձնացնել  ահաբեկչական խմբավորումներից»,- ասվում է  հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են նաեւ երկկողմանի հարաբերությունների որոշ ասպեկտներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ