News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2016-ին Աֆղանստանում օփիումի արտադրությունն աճել է 43 տոկոսով՝ անցած տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին ասվում է ՄԱԿ Թմրանյութերի ու հանցավորության հարցերով վարչության զեկույցում։ Ավելացել են նաեւ այն տարածքները, որտեղ օփիումային խաշխաշ է աճեցվում՝ նախկին 183 հազար հեկտարի փոխարեն դարձել է 201 հազար հեկտար։

«Զեկույցի տվյալները խոսում են այն մասին, որ Աֆղանստանում սկսել են ավելի քիչ ջանքեր գործադրել թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ու դրան առնչվող խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասել է վարչության ղեկավար Յուրի Ֆեդոտովը։

Եվ այսպես, 2016-ին տեղի իշխանությունները 355 հեկտար օփիումային խաշխաշի ոչնչացման գործողություն են անցկացրել։ Դա 10 անգամ քիչ է, քան 2015-ին։ «Ես կոչ եմ անում միջազգային համայնքին ամրապնդել Աֆղանստանի կառավարության հետ համագործակցությունը ու ռեսուրսներ տրամադրել ավելի ակտիվ տարածաշրջանային համագործակցության համար,- հայտնել է Ֆեդոտովը,- Նաեւ անհրաժեշտ է ամրապնդել քաղաքական կամք հենց Աֆղանստանում՝ ոչ միայն թմրադեղերի, այլեւ կոռուպցիայի, փողերի լվացման ու այլ ֆինանսական հանցագործություններիր դեմ պայքարի համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ