News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

 Հյուսիսային Իռլանդիայում դատարանը չի բավարարել Ashers փռի տերերի բողոքարկումը, որոնք հրաժարվել էին «Աջակցենք գեյ ամուսնությունները» գրությամբ տորթ թխել իրենց հաճախորդի համար ու դրա համար դատապարտվել սեռական կողմնորոշման նշանով խռտրականություն դրսեւորելու մեղադրանքով, հայտնում է BBC–ն։

Անտրիմ օկրուգի վճռաբեկ դատարանը հաստատել է ստորին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի հրաժարվելով տորթ թխել գեյ ակտիվիստների համար՝ փռի տերերը խախտել են երկրի օրենքները։ Այս գործով առաջին դատավարությունը անցել է անցած տարի։ Այն ժամանակ շրջանային դատավոր Իզաբել Բրաունլին վճռել էր, որ չնայած կրպակի տերերը հավատացյալ քրիստոնյաներ են, նրանք իրավունք չունեին մերժել գեյ- ակտիվիստ Գարեթ Լիին։

Դատարանի վճռի համաձայն՝ կրպակի տերերը պետք է Լիին վճարեն 500 ֆունտի չափով փոխհատուցում։ Լին ինքը ավելի վաղ ասել էր, որ այդ գումարը բարեգործական նպատակների է հատկացնելու։

Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության միակ մասն է, որտեղ թույլատրված չեն նույնասեռականների ամուսնությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ