News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է մշտական բնակության վայր չունեցող 51-ամյա տղամարդու սպանությունը։

2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:25-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի Բագրատունյանց պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է արական սեռի դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը.  պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է մշտական բնակության վայր չունեցող, 1965 թ. ծնված Վ.Ասլանյանը։ Դիակի զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։  Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դիահերձման արդյունքների հիման վրա ստացված բժշկական տեղեկանքի համաձայն՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել փակ, բութ գանգուղեղային վնասվածքը, հայտնաբերվել են նաեւ արյունազեղումներ, քթոսկրի կոտրվածք։

ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ պազրելու տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Արդյունքում՝ պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա Վ.Ասլանյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել  Երեւանի 45-ամյա բնակչի: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի,օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու, ինպես նաեւ՝ շարժառիթը եւ դրդապատճառը պարզելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ