News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կարո Եղնուկյանի կալանքի երկարացման դեմ փաստաբանի բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։

«Դատարանը վերաքննիչ բողոքը մերժեց եւ առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց օրինական ուժի մեջ»,-ասել է Հայրապետյանը։

Փաստաբանը մեզ հետ զրույցում ասել է, որ երկու բողոք էր ներկայացրել, մեկն էլ վերաբերում էր գրավի չկիրառմանը, սակայն երկուսն էլ մերժվել է։

Փաստաբանի համոզմամբ՝ դատարանի որոշումն անօրինական է։

«Առկա են նաեւ վեց պատգամավորների, բազմաթիվ հայտնի անձանց, այդ թվում նաեւ երկու նախկին մարդու իրավունքների պաշտպանների, իրավապաշտպանների միջնորդություններ, որոնք բոլորն անտեսվեցին»,-ասել է Տիգրան Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը ազատազրկվել է «Սասնա ծռերին» աջակցելու համար։

Տպել
Ամենաշատ