News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մենք բոլորս պետք է ձգտենք առաջ գնալ, չմոռանալով այն մասին, թե ինչ է տեղի ունեցել անցյալում։ Այս մասին հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի արքայազն ու մեծ վարպետ Մեթյու Ֆեսթինգը՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո։

Նրա խոսքով հայ ժողովրդի համար դա շատ իմաստալից վայր է։ «Նախագահի հետ հանդիպումը շատ կարեւոր էր, բայց այդ վայրի այցելությունը նույնքան կարեւոր էր, քանի որ ես գիտեմ, թե ինչ կարեւոր է ձե՛զ համար այդ վայրը»,- նշել է Ֆրա Մեթյու Ֆեսթինգը։

Անցաշ տարի Արքայազնը ներկա էր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմի պապի պատարագին։ «Դա ցույց տվեց, որ նման իրադարձությունները պատմության մեջ չեն մոռացվում։ Բայց փաստ է, որ շատերը, մասնավորապես երիտասարդ սերունդը, այդ մասին չգիտեն։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ չափազանց կարեւոր է, որ իմ նմանները այցելեն հուշահամալիր ու հարգեն այդ սարսափելի իրադարձությունների զոհերի հիշատակը։ Մենք բոլորս պետք է հիշենք զոհերին ու աղոթենք նրանց համար»,- շեշտել է Նորին Մեծությունը։

Անդրադառնալով NEWS.am –ի թղթակցի այն հարցին, թե որը կլիներ նրա կոչը Թուրքիային, որը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, Մալթային Ինքնիշխան մարտական ուխտի արքայազնը նշեց « Ես գիտեմ, որ միջազգային համայնքը սարսափած է այն իրադարձություններից, որոնք տեղի ե ունեցել։ Մենք բոլորս պետք է ձգտենք առաջ գնալ, չմոռանալով այն մասին, ինչ տեղի է ունեցել անցյալում»։

Նշենք որ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը պետական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 22-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ