News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նոր օրենսդրությունը թույլ կտա ավելի շատ միջազգային ներդրողների ներգրավել Հայաստանի ածանցյալ գործիքների շուկա։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին ասել է Հայաստանի ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը ։

«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխոթյունները ածանցյալ գործիքներով գործարքները կհամապատասխանեցնեն ISDA–ի (Սվոփների ու ածանցյալների միջազգային ասոցացիա) չափորոշիչներին։ Սվոփներ ու ֆորվարդային գործարքներ Հայաստանում հիմա էլ են կնքվում։ Պարզապես ոչ բոլոր օտարերկրյա ներդրողներն են ուզում դրանց մեջ ներդումներ անել, քանի դեռ օրենսդրությունը չունի միջազգային համապատասխանություն, պարզաբանել է Երիցյանը։

Հանրապետությունում արդեն հասանելի են նաեւ սվոպային գործարքները, բայց դրանց գինը բարձր է, քանի որ հանրապետությունում չկան դրանց ձեւավորման մեխանիզմներ ու շուկայական գներ։ «Երբ մենք կբացենք շուկան օտարերկրյա ներդրողների համար, այդ գործարքների քանակը կշատանա, ու դրանց գնահատման համար գործակիցներ կձեւավորվեն։ Այդ ժամանակ երկրորդային գործիքները նվազ ռիսկային կդառնան, հետեւաբար նաեւ՝ ավելի հասանելի»,- պարզաբանեց Երիցյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ