News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրել է դեմոկրատներին հարցումների արդյունքները աղավաղելու մեջ, ասելով որ այդպիսով իր մրցակիցները նպատակ ունեն խարխլել իր ընտրական բազան ու իր ընտրազնագվածին համոզել, որ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը առաջ է անցել Թրամփից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Սրանք կեղծված հարցումներ են, որոնք արել են կեղծավոր լրատվամիջոցները՝ փորձելով մեզնից ձայներ խլել»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում մի քանի տասնյակ ագարակատերերի առաջ։ Ֆլորիդան այն կարեւոր նահանգներից մեկն է, որտեղ նրան անհրաժեշտ է հաղթանակ տանել՝ ընտրություններում հաղթելու համար։

«Մենք ենք առաջատար այս մրցապայքարում։ Ես իրոք կարծում եմ, որ մենք ենք առաջատարը,- հայտնել է հանրապետական թեկնածուն այն բանից հետո, երբ նախօրեին նրա նախընտրական քարոզարշավի ղեկավար Քելիեն Քոնուեյը խոստովանել է, որ Թրամփը ընտրողների աջակցության ցուցանիշով զիջում է Քլինթոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ