News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

57 տարեկանում սրտի նոպայից մահացել է բրիտանացի երգիչ, Dead or Alive խմբի մենակատար Փիթ Բերնսը, հայտնել են արտիստի ներկայացուցիչները, փոխանցում է BBC–ն։

Բերնսը հայտնի է դարձել 1985 –ին You Spin Me Round սինգլի թողարկումից հետո, որը առաջատար դիրքեր էր զբաղեցրել համաշխարհային երաժշտական հիթ շքերթներում։

Բերնսը սկանդալային հռչակ էր ձեռք բերել իր էքսցենտրիկ բեմական կերպարի շնորհիվ, որում գերազանցում էին անդրոգինային գծերը։ Արտաքինը փոխելու համար Բերնսը դիմել էր պլաստիկ վիրաբույժների օգնությանը։ 2007-ին երգիչը հայտարարել է, որ մտադիր է դատի տալ վիրաբույժին՝ շրթերը սխալ վիրահատելու համար։

Բերնսը նաեւ հայտնել էր, որ մեկ այլ բրիտանացի հանրահայտ երգիչ Բոյ Ջորջը կրկնօրինակել է իր կերպարը։

Երաժշտական կարիերայից բացի Փիթ Բերնսը մասնակցել է մի քանի հանրահայտ բրիտանական ու ամերիկյան ռեալիթի շոուների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ