Շիրակի մարզի Շիրակ գյուղում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել սպանություն: Շիրակ գյուղի բնակիչ 55-ամյա Լյովա Հաջյանին դանակահարված վիճակում հայտնաբերել են իր տան դիմաց եւ տեղափոխել Գյումրիի բժշկական կենտրոն:
NEWS.am-ին բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ տղամարդն իրենց մոտ է տեղափոխվել 17:35-ի սահմանում, նրա մոտ ֆիքսվել է կեսաբանական մահ: Հիվանդանոց տեղափոխված տղամարդու մոտ հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր կրծքավանդակի շրջանում եւ ճակատային եւ քթի շրջանի՝ սալջարդեր: