News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրության տարբեր շերտեր ակտիվորեն քննարկում են նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը, որ նա ունեցել է կառավարության ծրագրի ընդունումից հետո հինգ հեռուստաընկերությունների լրագրողների հետ:

Այդ հարցազրույցում սակայն առավել աչքի ընկնողը ոչ թե Կարապետյանի արտահայտած մտքերն ու մոտեցումներն էին, որոնք նա արդեն իսկ հասցրել էր տարբեր առիթներով ներկայացնել հասարակությանը, այլ հարցազրույցի ընդհանուր տոնայնությունը: Կարեն Կարապետյանը հարցազրույցի ընթացքում կրկնեց այն միտքը, որ արտահայտել էր նաեւ մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից, առ այն, որ ինքը պետք է փորձի մոտիվացնել, ակտիվացնել հասարակությանը, գործարար աշխարհին հանել ապատայից:

Այն, որ Կարապետյանը հստակ է սահմանել թիրախը, այսինքն՝ հասարակությանն ապատիայից հանելը, գործարար աշխարհին, ասել կուզի առաջին հերթին չտանիքավորված, հովանավորչությունից դուրս բիզնեսին մոտիվացնելը, անհերքելի է եւ անվիճելի: Առանց դրա չի ստացվի ոչինչ: Սակայն, մյուս կողմից, Կարեն Կարապետյանի հարցազրույցի, պատասխանների, իրավիճակի գնահատականների, հեռանկարների վերաբերյալ արտահայտությունների, պատասխանների տոնայնությունը ոչ թե մոտիվացնող, այլ ըստ էության ավելի հուսալքող է:

Խնդիրը այն չէ, որ վարչապետը պետք է տա խոստումներ, անի հայտարարություններ, որոնք վարդագույն ապագայի, ֆանտաստիկ հեռանկարների մասին են, տարածաշրջանային կենտրոնների եւ այլնի վերաբերյալ, ինչպես մեր նախկին վարչապետներից մեկի պարագայում էր: Խնդիրը ամենեւին իռացիոնալ հայտարարությունների մասին չէ, այլ պարզապես հասարակությանը, գործարար աշխարհին մոտիվացնող էներգետիկայի, որ պետք է բխի Կարեն Կարապետյանի հանրային ելույթներից, որը սակայն բացակայում է: Մի կողմից մենք հասկանում ենք, որ Հայաստանում իրավիճակը այնպիսին չէ, Կարապետյանը այնպիսի տնտեսություն չի ժառանգել, որն առանձնապես մեծ էներգետիկայով խոսելու տեղիք կտա, հիմքեր կտա: Սակայն, մյուս կողմից, այս հագմանքն էլ ստեղծում է տպավորություն, որ Կարեն Կարապետյանը իրավիճակին սկսել է մոտենալ դատապարտվածության զգացումով, այն զգացումով, որ պարզապես իր վրա ինչ-որ բան են պատրաստվում դուրս գրել, կամ ավելի կոնկրետ՝ դուրս գրել ներիշխանական ճգնաժամը, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը չափազանց սրել է իրավիճակը «նոր ոգու» մասին հայտարարությամբ:

Սրելով իրավիճակը ՀՀԿ-ի մեծամասնության առաջ՝ Սերժ Սարգսյանն ըստ էության բարձրացրել է ներիշխանական կոմպրոմիսի գինը: Թե հատկապես ինչի շուրջ կլինի այդ կոմպրոմիսը, մի կողմից դժվար է ասել, մյուս կողմից երեւի թե ոչ այնքան՝ հավանաբար Սերժ Սարգսյանի առաջնորդության շուրջ: Այսպես թե այնպես, երբ ձեռք բերվի այդ կոմպրոմիսը, Կարեն Կարապետյանն իր կառավարության հետ միասին ըստ ամենայնի կզոհաբերվի: Կարապետյանը չի կարող չզգալ ու չհասկանալ այս խնդիրները, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀԿ-ականները որոշակի դադարից եւ կարկամումից հետո ներկայումս այնպես են լծվել Կարապետյանի շուրջ սպասումների ձեւավորմանը, որ այդպես կարող է լինել կամ լիակատար տնտեսա-քաղաքական անմեղսունակության պայմաններում, կամ էլ պարզապես այդ սպասումներով բարձրացված կառավարությանը հնարավորինս ավելի ներքեւ գլորելու դիտավորությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ