News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոլանդ Թրամփի երկրպագուներն այսուհետ կկարողանան նրա ելույթներին հետեւել Facebook-ի օգնությամբ, որտեղ նրա շտաբը սկսել է ամենօրյա լուրերի թողարկում հեռարձակել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Թրամփի նախընտրական արշավի մասնակիցների տեղեկացմամբ՝ ամեն երեկո Facebook Live հարթակի օգնությամբ իրենք հատուկ հեռուստաշոու են հեռարձակելու, որը վարելու են Թրամփի երկու խորհրդականները, ինչպես նաեւ պահպանողական լրագրողներից մեկը:

Ենթադրվում է, որ դիտողներն ուղիղ եթերում կհետեւեն նախագահի թեկնածուի ելույթներին, ինչպես նաեւ մեկնաբանություններին նախընտրական միջոցառումներից «առաջ եւ հետո»: Բացի այդ, ակնկալվում է, որ եթերում նաեւ փորձագետներ եւ միլիարդատիրոջ ընտանիքի անդամներ կլինեն:

Ըստ Wired.com-ի՝ շատ լրատվամիջոցներ սա արդեն գնահատում են որպես «Թրամփ TV»-ի ստեղծման նախանշան: Կայքի տվյալներով՝ արդեն լուրեր են պտտվում, որ այդ նախագծի շուրջ բանակցություններ են ընթացքում: Մինչ այդ, Թրամփն արդեն հայտարարել էր, որ հետաքրքրված չէ սեփական ալիքն ունենալու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ