News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Հառիճ գյուղում հոկտեմբերի 24-ին համագյուղացուն դանակահարելու մեջ կասկածվում է նույն գյուղի բնակիչ 60-ամյա Մանուկ Մանուկյանը, որն արդեն ձերբակալվել է: NEWS.am-ի հետ զրույցում Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը պատմեց, որ դանակահարությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ի առավոտյան՝ գյուղի փողոցներից մեկում, երբ տուժողը մի քանի համագյուղացիների հետ փողոցում կանգնած խոսելիս է եղել: Գյուղապետի խոսքով՝ Մանուկ Մանուկյանը տուժող Վարշամ Հարությունյանին մի կողմ է կանչել եւ միանգամից դանակով հարվածել, որից հետո տղամարդուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Ռոլանդ Նազարեթյանը նշեց, որ դեպքի նախորդ օրը նրանք մասնակցել են հուղարկավորության, որի ժամանակ լեզվակռիվ են ունեցել, որից հետո էլ Մանուկը դանակով, մտադրված եկել եւ դանակահարել է համագյուղացուն: Թե ինչի շուրջ է եղել եզվակռիվը, գյուղապետը չմանրամասնեց:

Նշենք, որ եւ համագյուղացուն դանակահարելու մեջ կասկածվողը, եւ տուժողն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում, նրանք երկուսն էլ մշտական աշխատանք չունեն, զբաղվում են անասնապահությամբ:

Ավելի վաղ  NEWS.am-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակահարված տղամարդը Արթիկ բժշկական կենտրոնից Գյումրիի հիվանդանոց  է տեղափոխվել 11:4 0սահմանում՝ որովայնի ծակած-կտրած վերքերով, լյարդի վնասվածքով: Տղամարդուն վիրահատել են, նա տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը բավարար է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ