ՀԱՀ-ի մայրաքաղաքի մերձակայքում երկու գնացքների բախման հետեւանքով մեկ մարդ է զոհվել, 242 վիրավոր կա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Վթարի պատճառները դեռեւս հայտնի չեն: Նախկինում տեղի ունեցած նման այլ պատահարների պատճառը հիմնականում գնացքների կամ լուսակիրների տեխնիկական անսարքությունն է եղել: Անցյալ տարվա հոկտեմբերի Յոհաննեսբուրգի մերձակայքում ուղեւորատար գնացքի արգելակների խափանման հետեւանքով էլ շուրջ 120 մարդ էր տուժել, իսկ նույն տարվա հուլիսին երկու գնացքների բախման հետեւանքով՝ 239 ուղեւոր:
Ապրիլի վերջին նմանատիպ միջադեպը մեկ մարդու կյանք էր խլել, 240 ուղեւոր վիրավորվել էր: Մայիսին նույնպես մեկ մարդ զոհվել էր, ավելի քան 20-ը՝ վիրավորվել: