News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. հոկտեմբերի 26-ից Երեւանի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ-Ոսկերիչների փողոց խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ փոփոխության արդյունքում՝ Արգիշտի փողոցով դեպի նշված խաչմերուկ երթեւեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթեւեկել դեպի Ոսկերիչների փողոց, իսկ Հաղթանակի կամրջով դեպի Արգիշտի փողոց երթեւեկող տրանսպորտային միջոցների երթեւեկությունն այսուհետեւ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով, որոնք մինչ այդ նշված ուղղությամբ երթեւեկում էին անընդհատ՝ մշտական կանաչ ազդանշանի առկայությամբ:

Տպել
Ամենաշատ