News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


YouTube–ում Kurzgesagt–ի ալիքում հայտնվել է տեսանյութ, որում գիտնականները պատմել են Տիեզերքի ոչնչացման հնարավոր մեխանիզմի մասին, որը կարող է տեղի ունենալ կեղծ վակուումի քայքայման հետեւանքով, հայտնում է Lenta–ն։

Հետազոտողները ենթադրում են, որ ուսումնասիրվող աշխարհը իրական կամ  կեղծ վակուումային վիճակում է։ Առաջինը համապատասխանում է Հիգգսի դաշտի նվազագույն էներգետիկ վիճակին, մինչդեռ երկրորդի համար գոյություն ունի ավելի խոր, իրական վակուումի անցնելու զրոյից տարբեր հնարավորություն։

Kurzgesagt–ի տեսանյութը վերաբերում է երկրորդին։ Այս դեպքում Տիեզերքի մատերիան կքայքայվի, սակայն, ըստ գիտնականների, դա շատ երկար ժամանակ կպահանջի, նախքան մարդկային քաղաքակրթությանը սպառնալը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ