News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կառավարությունը ծրագրի մշակման եւ ներկայացման փուլում նոր մշակույթ է ձեւավորում՝ քաղհասարակության մասնագիտացված շերտին մասնակից դարձնել որոշումների կայացմանը, մշտադիտարկմանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյան:

«Ահա, այս եռանկյունին է ինձ համար ընդունելի, երբ կառավարությունը ծրագրի մշակման եւ ներկայացման փուլում նոր մշակույթ է ձեւավորում՝ քաղհասարակության մասնագիտացված շերտին մասնակից է դարձնում որոշումների կայացմանը, մշտադիտարկմանը»,-ասաց նա:

Անդրադառնալով Փոքր ու միջին ձեռնարկություններին, նա ասաց, որ ժամանակն է հրաժարվել ՓՄՁ  արտահայտությունից. «Ի՞նչ է նշանակում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրություն: Փոքրն ու միջին ունեն իրենց առանձին խնդիրները, եթե այսպիսի լղոզված հասկացություններով գնանք, շատ առաջ չենք գնա: Իրատեսական համարում եմ 6 ամսում կառավարության ծրագրի իրագործումը, միանում եմ այն խնդրին, որ բոլոր կառավարություններից ընդունում-հանձնում իրավիճակ տեղի  ունենա: Եթե հաշվառում տեղի չի ունենում տնտեսության մեջ, ցանկացած ծրագիր առ ոչինչ  է»,-ասաց նա:

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն էլ նշեց, որ կառավարության ծրագրում խնդիրները հստակ ձեւակերպված են, սակայն, շատ խնդրահարույց կետեր կան. «Ծրագիրը միայն դիտարկելն առանց կրողի՝ առանց կառավարության, սխալ է, այսինքն՝ ես չեմ կարող այդ ծրագիրը դիտարկել առանց արված հայտարարությունների, քննդատությունների եւ կադրային փոփոխությունների, որոնք վարչապետի նշանակումից հետո տեղի են ունենում: Ծրագրի մասին կարող եմ ասել, որ ինձ միայն նախաբանն է գերել, բացառությամբ, վերջին նախադասության: Դրանից հետո անհասկանալի էր, թե տնտեսական խնդիրներներին, որոնք ունենք, ինչ լուծում է տրվելու: Ծրագրում, երբ համապատասխան ոլորտային բլոկները նայում ենք, հիմնական գործիքը, որ նշված է՝ սուբսիդիան է: Այս բառն այնքան շատ է, որ մարդ վախենում է, որ դա հարկատուների հաշվին կլինի, քանի որ հնարավոր չէ բոլորին աջակցել»:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանի կարծիքով էլ կառավարության ծրագրում խնդիրները հստակ մատնանշված են, սակայն, պարզ չէ, թե դրանք իրագործելու համար գործնականում ինչ քայլեր կձեռնարկվեն:

«Կառավարության ծրագրում հստակ մատնանշված են ՓՄՁ-ին վերաբերվող խնդիրները:  Սակայն, այս ծրագիրը համարում եմ ծրագիր՝ ծրագրի համար, այսիինքն՝ գործնական քայլեր չեն արվելու: Ինձ համար անընդունելի է, երբ վարչապետն ասում է՝ խնդիր լինի, զանգեք ինձ: Ես չեմ ուզում տեսնել վարչապետ, որը բիզնես-օմբուդսմենի դեր է ստանձնում: Մենք պետք է կարողանանք ստեղծել ինստիտուտ,  ոչ թե վարչապետ, որը հասանելի է քաղաքացուն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Ամենաշատ