Մոսկվան ցավում է, որ ԵՄ-ն հրաժարվել է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունից: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ցավում ենք, որ մեր եվրոպացի գործընկերները, Եվրամիությունը դադարեցրին ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաեւ շատ այլ ոլորտներում մեզ հետ համագործակցությունը»,- Ռուսաստանում Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի մասնակիցների առջեւ ելույթում հայտարարել է Լավրովը: