News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մենք որպես ինքնիշխան պետություն լծակներ չունենք, որպեսզի հաշվառենք ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ունեն նաեւ այլ երկրի քաղաքացիություն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

«Վստահ եմ, որ երկքաղաքացիների թիվը մի քանի հարյուր հազար է, եթե ոչ ավելի:

Այստեղ ազգային անվտանգության խնդիր կա: Կառավարությունը պետք է մտածի այս ուղղությամբ, որ այդ երկքաղաքացիության պահոցը լրացվի հնարավորինս լայն:

Դուք էլ շատ լավ գիտեք, որ 95 հազարը շատ փոքր թիվ է»,-դիմելով ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանին, ասաց Ջհանգիրյանը:

Ի պատասխան Վարդան Եղիազարյանը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ կմտածեն. «Ներկայումս դժվար է ասել, թե ինչ լծակներով դա կարելի է անել, բայց այդ ուղղությամբ մենք կմտածենք»,-ասաց նա:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշել էր, որ ոստիկանությունում հաշվառված է շուրջ 95 հազար երկքաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ