News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից Ժան-Ֆրանսուա Կոպեն չի կարողացել պատասխանել հարցին, թե ինչ արժե ավանդական ֆրանսիական շոկոլադով բուլկին: Այս մասին գրել է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

«Գաղափար անգամ չունեմ: Բայց կարծում եմ՝ մոտավորապես 10 կամ 15 սանտիմ»,- ֆրանսիական Europe 1 ռադիոկայանի ունկնդրի հարցին պատասխանել է Կոպեն:

Սոցցանցերի որոշ օգտատերեր շտապել են արձագանգել:

«Երբ տեղեկանում ես, որ Կոպեն շոկոլադով բուլկին (#painauchocolat) 10-15 սանտիմ է գնահատում: Իսկ նա ֆինանսների նախարարն էր»,- գրել է օգտատերերից մեկը:

«2 եվրոյով ես շոկոլադով բուլկիներով մի ամբողջ թեմատիկ երեկույթ կկազմակերպեմ»,- գրել է մեկ այլ օգտատեր:

Այլ օգտատերեր էլ պատմական անեկդոտ են հիշել. «Դե՝ եթե Կոպեն իրավացի է, ինչո՞ւ են այն ուտում: Ավելի լավ է՝ թող կարկանդակ ուտեն»:

Այս առիթով պարբերականը ներկայացնում է 18-րդ դարի ֆրանսիական առասպելից մի հատված. երբ երկրի վերջին թագուհի Մարիա Անտուանետին հաղորդում են, որ գյուղացիները հաց չունեն եւ տառապում են քաղցից, ասում են՝ նա այսպիսի պատասխան է տվել. «Ուրեմն թող կարկանդակ ուտեն»:

Կոպեն արդարացել է՝ նշելով, որ հաճախ չի գնում կրուասան, քանի որ հետեւում է առողջությանը, այդ պատճառով չգիտի դրանց իսկական արժեքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ