News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեր գործընկերները շատ ծանր հայտարարություններ են անում եւ իրենց խղճի դեմ պատասխան պիտի տան: Այս մասին այսօր հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Նոր Մոսկվայում «Ձկնկուլ» մականունով Արմեն Իսրայելյանի եւ Էդուարդ Նշանյանի սպանության հետքերը ուղիղ բերում են Ազգային Ժողով:

«Ես կատեգորիկ բացառում եմ այս կասկածանքները, որ  Նիկոլ Փաշինյանը նշում էր, դա լավ երեւույթ չէ, որ  ցանկացած դեպքի առիթով փորձում են իրենց գործընկերներից  քաղաքական վրեժխնդրությունը լուծել, որն անընդունելի է»,-ասաց Բաղդասարյանը:

Հարցին՝ ինչո՞ւ է բացառում, որ կարող է թելերը բերեն Ազգային ժողով, հաշվի առնելով, որ ԱԺ-ն քննչական մարմին չէ, Բաղդասարյանը պատասխանել է. «Մարդկային իմաստով նկատի ունեմ, իհարկե դրա պատասխանը կտան Մոսկվայի իրավապահ մարմինները»:

Հիշեցմանը, որ սպանությունը կապվում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ, որովհետեւ նախկինում իր այդ  աշխատակիցների հետ լուրջ խնդիրներ է ունեցել, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքելն է. «Ես հորդորեցի մեր գործընկերոջը, որ իրենց ընդդիմադիր կերպարը կերտելու համար պետք չէ անհատների քննադատության միջոցով անել: Իրենց ընդդիմադիր կերպարը պետք է քաղաքական հայացքներով կերտեն, ոչ թե չեղած բաները վերագրելով»:

Այսօր ավելի վաղ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մոսկվայում նախօրեին «Ձկնկուլ» կամանունով Արմեն Իսրայելյանին վերացրել է վարձու մարդասպանը, եւ տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի ԱԺ: «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր եւ Ալեքսանյանի կողմից առեւանգումներ, ահաբեկումներ եւ այլ ծանր հանցագործություններ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ, եւ այդ հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործով առանցքային վկա»,-ասել էր Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Իսրայելյանը հանրությանը մասնավորապես հայտնի դարձավ «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցից հետո, երբ  բողոքել էր, որ Սամվել Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Ասել էր, որ 2015 թվականին խնդիրներ է ունեցել պատգամավորի հետ այն բանի համար, որ  իմանալով Ալեքսանյանի քեռու տղայի՝ Սամվել Ղազարյանի խաղատներ այցելելու հակումի մասին՝ պատգամավորին տեղյակ չի պահել: Սամվել Ալեքսանյանը տեղեկանալով, որ Արմեն Իսրայելյանն ու այլ աշխատակիցներ իրենից թաքցրել են այդ փաստը, որոշել է տուգանել նրանց՝ յուրաքանչյուրից պահանջելով 60 հազար ԱՄՆ դոլար:

Այս հարցազրույցի հրապարակումից հետո Արմեն Իսրայելյանը օրեր անց շտապել էր այլ լրատվամիջոց եւ անձամբ հերքել իր իսկ հրապարակած տեղեկությունները։

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնել էին, որ նախնական տվյալներով, 43-ամյա Էդուարդ Նշանյանին ու 46-ամյա Արմեն Իսրայելյանին սպանելու մեջ կասկածվում է հայազգի տղամարդը, որի անունը դեռ չի հրապարակվում։ Նա հետախուզման մեջ է։ Ճշտվում են կատարվածի հանգամանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Ամենաշատ